ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է սառը եկեղեցի»

«Եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է սառը եկեղեցի»
21.12.2013 | 23:33

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ Սուրբ Ծնունդը կդիմավորի պապական գահին: Դեկտեմբերի 25-ի կեսօրին Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից նա հավատացյալներին կդիմի ավանդական ուղերձով: Տոների նախօրեին Հռոմի պապը հարցազրույց է տվել Թուրինի Stampa թերթին և ասել է. «Սուրբ Ծնունդն ինձ համար հույս է և քնքշություն»: Նա պատմել է պատարագի ավարտից հետո անհատական աղոթքի համար գիշերը եկեղեցում մնալու սովորության մասին: Նրա խոսքով՝ «եկեղեցին, որը մոռացել է Աստծո հույսի և քնքշության մասին, դառնում է սառը եկեղեցի, որը չգիտի՝ ուր գնալ և ընկնում է գաղափարախոսությունների ու աշխարհիկ ոգու շղթաների մեջ»: Ֆրանցիսկոս պապը դեմ է սուրբծննդյան տոների գռեհկացմանը. «Երբ մարդն ընդունակ չէ հասկանալ այդ ուրախությունը կամ գտնվում է մի իրավիճակում, որը նրան թույլ չի տալիս դա անել, նա այդ տոնն ապրում է աշխարհիկ զվարճանքով: Սակայն խոր ուրախության և աշխարհիկ զվարճանքի միջև տարբերություն կա»:

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ